Վրաստանում զանգվածային ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով
Միջազգային
28 Փետրվարի, 22:13
Վրաստանում զանգվածային ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով։ Վիճաբանությունն սկսվել է Գորի քաղաքի բնակիչների երկու խմբերի միջև՝ երկաթուղային կայարանի մոտ։ Արդյունքում՝ կրակոցների հետևանքով երկու մարդ վիրավորվել է, հայտնում է Sputnik Грузия-ն։
Աղբյուրը մանրամասնում է, որ տուժածներից մեկը հրազենային վիրավորում է ստացել գլխի հատվածում և շտապօգնության մեքենայի մեջ մահացել է։ Երկրորդ վիրավորը տեղափոխվել է Գորիի զինվորական հոսպիտալ, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական մեկնաբանություն չի տվել, սակայն լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանությունն արդեն իսկ բերման է ենթարկել կասկածյալներին։
Հետևեք մեզ Telegram-ում