Երկուշաբթի, 20 Մարտի 2023

USD385.33

EUR407.67

RUB4.84

Երևան 10 ℃

Рус Eng

Հունաստանում բախվել են ուղևորատար և բեռնատար գնացքները․ կա առնվազն 26 զոհ

Միջազգային

1 Մարտի, 9:26

Հունաստանում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել, 85-ը՝ վիրավորվել:

Բախումը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Լարիսա քաղաքից ոչ հեռու։

Ուղևորատար գնացքն իր չվերթն իրականացնում էր Աթենքից Սալոնիկ, դրան ընդառաջ շարժվում էր բեռնատար գնացքը, որը Սալոնիկից Լարիսա էր ուղևորվում։

Թե ինչու են գնացքները գտնվել նույն ուղու վրա, հայտնի չէ։ 

Ուղևորատար գնացքի վագոնները, որոնցում 350 մարդ է եղել, դուրս են եկել ռելսերից, նրանցից մեկը բռնկվել է․ BBC-ի փոխանցմամբ հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը