Սերգեյ Լավրովը Բաքվից մեկնել է Դելի
Միջազգային
28 Փետրվարի, 23:21
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Հնդկաստան։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Սպասվում է, որ Դելիում ռուս դիվանագետը կհանդիպի իր հնդիկ գործընկեր Սուբրամանիամ Ջայշանկարի հետ, կմասնակցի G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը, ինչպես նաև բանակցություններ կվարի Չինաստանի, Բրազիլիայի և այլ երկրների գործընկերների հետ։
Ավելի վաղ Լավրովն աշխատանքային այցով գտնվում էր Ադրբեջանում, որտեղ հանդիպումներ էր ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։