Միջազգային

ՌԴ-ն պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն շատ չի պնդի. Լավրով

«Ռուսական կողմը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել, սակայն շատ չի պնդի»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք հաստատել ենք մեր պատրաստակամությունը հնարավորություններ ընձեռել նման հանդիպումները շարունակելու համար», - ասել է ՌԴ արտգործնախարարը Ադրբեջանի արտգործնախարարի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նախարարը հավելել է, որ «ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, հայկական կողմն ասել է, որ նույնպես չի առարկում, բայց դեռ վերջնական համաձայնություն չի տալիս»: