Միջազգային

Թուրքիայի երկրաշարժից հետո Բաքվում բնակարանների վարձակալության գներն աճել են

Բաքվում կտրուկ բարձրացել են բնակարանների վարձակալության գները. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մասնավորապես, Յասամալի շրջանում բնակարանները, որոնք 15 օր առաջ վարձակալվում էին ամսական 450 մանաթով (265 դոլար), այսօր առաջարկվում են 700-ական մանաթ (411 դոլար)։

Մասնագետները կատարվողը  կապում են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետ, որոնցից հետո Ադրբեջան են ժամանել այդ երկրի բազմաթիվ քաղաքացիներ։ Արդյունքում աճել է ոչ միայն վարձով բնակարանների պահանջարկը, այլև բարձրացել են գները։