Միջազգային

Բլինքենը ժամանել է Ղազախստան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Ղազախստան. այս մասին հայտնում է «Ղազինֆորմ» գործակալությունը:

Սա ամերիկյան դիվանագիտության ղեկավարի առաջին այցն է Ղազախստան։

ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ է վարել Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդիի հետ: Սպասվում է Բլինքենի հանդիպումը նախագահ Կասիմժոմարտ Տոկաևի հետ։

Իսկ այսօր Աստանայում ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ տեղի կունենա Կենտրոնական Ասիայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների C5+1 ձեւաչափով նախարարական հանդիպումը: Օրակարգում են ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային համագործակցության և գործընկերության հետագա զարգացման հարցերը։