Բաքվում ընթանում է Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը:
Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարարի հետ քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները. «Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Դրա տրամաբանական արդյունքը նախորդ տարի մեր երկրների ղեկավարների միջև ստորագրված համապատասխան փաստաթուղթն է», - նշել է նա։
Բայրամովի խոսքով՝ ՌԴ-ի հետ առևտրային հարաբերություններն ակտիվ զարգանում են․ 2022թ․ արդյունքներով ապրանքաշրջանառությունն աճել է 24%-ով՝ հասնելով 4 մլրդ դոլարի։
Ադրբեջանի արտգործնախարարը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև եռակողմ հայտարարությունների իրականացումը։
Բայրամովը հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարարի հետ քննարկվել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։