Միջազգային

Թուրքիայում սեյսմիկ խզվածքի մոտ գտնվող շրջաններում շինարարության թույլտվություն չեն տա

Թուրքիայում սեյսմիկ խզվածքի մոտ գտնվող շրջաններում շինարարության թույլտվություն չեն տա

Թուրքիայի իշխանությունները սեյսմիկ խզվածքի մոտ գտնվող շրջաններում շինարարության թույլտվություն չեն տա. այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը։

Նա հայտնել է, որ երկու ավերիչ երկրաշարժերից հետո Թուրքիայում գրանցվել է ավելի թույլ մագնիտուդով ավելի քան 10 հազար ստորգետնյա ցնցում:

Թուրքիայի նախագահը նշել է, որ աղետի գոտում ավարտվել են 309 հազար բնակելի շենքերի կառուցման նախապատրաստական աշխատանքները։

Պետության ղեկավարը համաքաղաքացիներին կոչ է արել չլքել իրենց քաղաքները. «Յուրաքանչյուր քանդված տան տեղում կկառուցվի նորը՝ անվտանգ և ժամանակակից։ Մենք կարգելենք բարձրահարկ շենքերի կառուցումը աղետի գոտում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական