Միջազգային

Պետդումայում առաջարկել են օրինախախտներից առգրավել մեքենաներն ու հատկացնել բանակին

Ռուսաստանի պետդումայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Վասիլի Վլասովը դիմել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտողներից ավտոմեքենաների բռնագրավումը ռուսական բանակի օգտին թույլատրելու առաջարկով։

Օրենսդիրը նշել է, որ ՌԼԴԿ-ն առաջին անգամ չէ, որ բարձրացնում է անվտանգության կանոնները համակարգվածորեն անտեսող ռուսաստանցիներից տրանսպորտային միջոցներ առգրավելու հնարավորության հարցը:

«Ես խնդրում եմ ձեզ գնահատել ՌԴ ՊՆ–ին փոխանցելու համար ճանապարհային երթևեկության կանոնները պարբերաբար խախտող քաղաքացիներից տրանսպորտային միջոցների բռնագրավման նպատակահարմարությունը՝ առանց փոխհատուցման վճարների»,– նշել է Վլասովը: