Միջազգային

Սերգեյ Լավրովը երկօրյա այցով ժամանել է Բաքու

Սերգեյ Լավրովը երկօրյա այցով ժամանել է Բաքու

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա այցով ժամանել է Բաքու։ Սպասվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ 

Բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն «ռուս-ադրբեջանական հարաբերությունների հարցերի ողջ շրջանակը, արդիական տարածաշրջանային և միջազգային խնդիրները, հատուկ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի իրականացմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական