Միջազգային

Մեքսիկայում բողոքի ցույցեր են՝ ընդդեմ ընտրական օրենսդրության փոփոխությունների

Մեքսիկայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անում՝ ընդդեմ ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների։ 

Օրենսդրական փոփոխությունները նախաձեռնել է երկրի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։ Երբ դրանք գործողության մեջ դրվեն, կկրճատվի տեղական ընտրական գրասենյակների ֆինանսավորումը, աշխատավարձը և այն քաղաքացիների վերապատրաստումը, որոնք ընտրատեղամասերում աշխատում են որպես դիտորդ: Բացի դրանից, այն թեկնածուները, որոնք չեն կարողանա իրենց ընտրարշավի ծախսերի զեկույց ներկայացնել, ավելի մեղմ պատժամիջոցների կենթարկվեն:

Լոպես Օբրադորը հայտարարել է, որ իր ստորագրությամբ կվավերացնի օրինագիծը:

Իսկ բողոքավոր ցուցարարները հույս ունեն, որ Մեքսիկայի Գերագույն դատարանը կչեղարկի առաջարկվող փոփոխություններից մի քանիսը: