Միջազգային

Տասնյակ զոհեր՝ Իտալիայի ափերի մոտ միգրանտներով լի նավի խորտակման հետևանքով

Առնվազն 59 մարդ, այդ թվում` նորածին երեխա է զոհվել հարավային Իտալիայի ափերի մոտ միգրանտներով լի նավի խորտակման հետևանքով։

Նավաբեկությունը տեղի է ունեցել Ստեկկատո Դի Կուտրոյի մոտ՝ Կալաբրիայի արևելյան ափին գտնվող ծովային հանգստավայրում, որը կազմում է «իտալական կոշիկի» ծայրը։

Իտալիայի իշխանությունները լայնածավալ որոնողափրկարարական գործողություն են սկսել ցամաքում և ծովում։

«Այս պահին փրկվել է 80 մարդ, այդ թվում՝ նրանք, ում հաջողվել է ափ հասնել նավի խորտակումից հետո»,– ասված է առափնյա պահպանության հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ նավը, որի վրա եղել է մոտ 100 մարդ, ջարդուփշուր է եղել ափ իջնելու փորձի ժամանակ։