Միջազգային

Ղազախստանը փակել է Ռուսաստանում իր առևտրային ներկայացուցչությունը

Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանում Ղազախստանի առևտրային ներկայացուցչությունը փակելու մասին։

Ավելի վաղ Ղազախստանի առևտրի և ֆինանսների նախարարությունում առևտրային ներկայացուցչության փակումը բացատրել էին ավելորդ կառույցների օպտիմալացմամբ։ 

Միևնույն ժամանակ, ռուսական կողմը հայտարարել է, որ չի պատրաստվում փակել Ղազախստանում իր առևտրային ներկայացուցչությունը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ հիշյալ համաձայնագրի իրականացման վերաբերյալ ստանձնած բոլոր պարտավորությունները կկատարվեն ամբողջ ծավալով։