Միջազգային

Նոր երկրաշարժ Թուրքիայում

Թուրքայի Մալաթիա նահանգում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ 

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:04-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Յեշիլյուտրե շրջանում. հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Երկրաշարժը զգացել են հարևան նահանգների բնակիչները։

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ երկրաշարժի հետևանքով փլուզումներ են առաջացել. սկսվել են որոնողափրկարարական աշխատանքներ։