Միջազգային

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 44374-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 44374-ի:

Երկրաշարժից հետո Թուրքիայում ձերբակալվել է 188 կառուցապատող և կապալառու։

Նրանք մեղադրվում են շինարարական կանոնները խախտելու մեջ, հայտնում է Anadolu-ն։

Ըստ իշխանությունների՝ այս մասնագետների անփութությունը երկրաշարժերից հետո հանգեցրել է բազմաթիվ մարդկանց մահվան և ավերածությունների։

Փլուզվել կամ լրջորեն վնասվել է ավելի քան 160,000 շենք։