Իսրայելում բազմահազարանոց ցույցեր են՝ ընդդեմ դատական բարեփոխումների
Միջազգային
26 Փետրվարի, 11:04
Իսրայելի ոստիկանությունը դատաիրավական բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալել է 21 մարդու: Մի քանի ոստիկան վիրավորվել է, հայտնում է Times of Israel թերթը։
«21 ցուցարար է բերման ենթարկվել Այալոնի մայրուղուց՝ հասարակական կարգը խախտելու պատճառով», - ասվում է հրապարակման մեջ՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Հունվարի սկզբից Իսրայելում զանգվածային ցույցեր են ընթանում՝ ընդդեմ դատական բարեփոխումների կառավարության ծրագրերի։ Անցյալ շաբաթ օրը Jerusalem Post-ը, վկայակոչելով բողոքի ակցիայի կազմակերպիչներին, հայտնել էր, որ շուրջ 250,000 մարդ ամբողջ Իսրայելում բողոքում է դատական բարեփոխումների դեմ:
Հետևեք մեզ Telegram-ում