Միջազգային

ԵՄ-ն ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

ԵՄ-ն ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը։ Սահմանափակումներ են կիրառվել 87 ֆիզիկական և 34 իրավաբանական անձանց նկատմամբ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակում ընդգրկել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովին և Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի (ՀՌԿ) ղեկավար Վալերի Ֆադեևին։ 

Փաստաթղթում նշվում է, որ Պրիմակովը «պատասխանատու է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը խաթարող և սպառնացող գործողությունների և քաղաքականության աջակցության իրականացման համար»: Որպես Ֆադեևին ցուցակում ավելացնելու հիմնավորում՝ Եվրամիությունը նշել է «ռուսական ապատեղեկատվության և պատերազմի մասին քարոզչության տարածումը»։

ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակում են ընդգրկվել նաև Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, REGNUM հրատարակության գլխավոր խմբագիր Մարինա Ախմեդովան, Ռոսկոմնադզորի ղեկավարի տեղակալ Վադիմ Սուբբոտինը, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Ալեքսանդր Կոցը, «Россия 24» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Եվգենի Բեկասովը, հեռուստահաղորդավար, Առաջին ալիքի գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կլեյմենովը, NMG-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Ակոպովը, ռազմական ղեկավարներ Ալեքսեյ Ավդեևը, Միխայիլ Թեպլինսկին և Սերգեյ Կարակաևը, քաղաքագետներ Սերգեյ Կուրղինյանը և Վիտալի Տրետյակովը։ 

Բացի այդ, ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթում ներառել է «Россия сегодня» մեդիախմբին և նրա գործադիր տնօրեն Կիրիլ Վիշինսկուն։ Սահմանափակումների տակ են հայտնվել նաև «Альфа-банк»-ը, «Росбанк»-ը և «Тинькофф»-ը։