Հրապարակվել է ԵՄ հակառուսական պատժամիջոցների տասներորդ փաթեթի բովանդակությունը.
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար արգելք է մտցվել տնօրինել ԵՄ կարևոր ենթակառուցվածքները շահագործող կազմակերպությունները, ինչպես նաև օգտագործել եվրոպական գազի պահեստարանները:
Արգելվում է RT-ի և Sputnik-ի արաբական ծառայությունների հեռարձակումը ԵՄ-ում:
Արգելվում է սինթետիկ կաուչուկի և բիտումի ներմուծումը Ռուսաստանից;
Արգելվում է ոչ միայն երկակի նշանակության ապրանքների մատակարարումները Ռուսաստան, այլև դրանց տարանցումը:
Սև ցուցակում ընդգրկված է ռուսական երեք բանկ:
Սև ցուցակում ներառված են 7 իրանական ընկերություններ, որոնք որևէ կապ ունեն Ռուսաստանի հետ:
ԵՄ երկրներից պահանջվում է հաշվետվություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների մասին։