Թուրքիայի կենտրոնում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Միջազգային
24 Փետրվարի, 23:22
Թուրքիայի կենտրոնական Քոնիա նահանգում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Անադոլուն՝ վկայակոչելով Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման թուրքական գրասենյակին։
Նշվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էրեղի շրջանում։
Համաձայն Քոնիայի վարչակազմի թվիթերյան էջում տեղադրված գրառման՝ զոհեր և ավերածություններ չկան։
Աղբյուրը հայտնում է, որ Թուրքիայի արևելքում գտնվող Սիվաս նահանգում ևս 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Հետևեք մեզ Telegram-ում