Միջազգային

Չինաստանը հրապարակել է Ուկրաինայում խաղաղության մասին 12 կետից բաղկացած իր ծրագիրը

Ուկրաինա ռուսական ներխուժման տարելիցի օրը Չինաստանը ներկայացրել է իր, այսպես կոչված, «խաղաղության ծրագիրը»՝ հրապարակելով «Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայում ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ»։

Պեկինը ստեղծված իրավիճակն անվանում է «ուկրաինական ճգնաժամ»։ Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված փաստաթուղթը բաղկացած է 12 կետից.

  • երկրների ինքնիշխանության հարգում
  • «սառը պատերազմի» մտածելակերպից հրաժարում
  • մարտական գործողությունների դադարեցում
  • խաղաղության բանակցությունների վերսկսում
  • մարդասիրական ճգնաժամի լուծում
  • քաղաքացիական անձանց և ռազմագերիների պաշտպանություն
  • ատոմային էլեկտրակայանների անվտանգության ապահովում
  • ռազմավարական ռիսկերի նվազեցում
  • աջակցություն հացահատիկի արտահանմանը
  • միակողմանի պատժամիջոցների դադարեցում
  • արտադրության և մատակարարման շղթաների կայունության պահպանում
  • ետկոնֆլիկտային վերականգնման խթանում

Փաստաթղթում նշվում է, որ «բոլոր կողմերը պետք է աջակցեն Ռուսաստանին և Ուկրաինային՝ նույն ուղղությամբ աշխատելու և ուղիղ երկխոսության շուտափույթ վերսկսման գործում, որպեսզի աստիճանաբար դեէսկալացիայի ենթարկվեն իրավիճակը և վերջնական արդյունքում հասնեն համապարփակ հրադադարի»։