Հյուսիսային Իռլանդիայում կրակել են ոստիկանի վրա
Միջազգային
24 Փետրվարի, 10:59
Հյուսիսային Իռլանդիայում ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, որոնց կասկածում են Տիրոն կոմսության Օմա քաղաքում ոստիկանի սպանության փորձի մեջ:
Հարձակման ժամանակ տեսուչ Ջոն Քալդվելը ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել. նա հանգստյան օրն անցկացրել է ֆուտբոլի դաշտում ՝ մարզելով դպրոցականներին․ հայտնում է BBC-ն։
Քալդվելը գտնվում է կրիտիկական, բայց կայուն վիճակում Լոնդոնդերիի Ալթնագելվին հիվանդանոցում, գիշերը նրան վիրահատել են։
Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանական ծառայության (PSNI) գլխավոր կոնստեբլ Սայմոն Բիրնը հայտնել է, որ հարձակման հետ կապված ձերբակալվել է 38, 45 և 47 տարեկան երեք տղամարդ:
Կասկածներ կան, որ հարձակումը Իռլանդիայի Հանրապետական բանակի անդամների կազմակերպածն է․ ԻՀԲ–ն համարվում է ահաբեկչական Բրիտանիայում և ԱՄՆ-ում:
Հետևեք մեզ Telegram-ում