Կիրակի, 2 Ապրիլի 2023

USD385.81

EUR414.61

RUB4.82

Երևան -1 ℃

Рус Eng

ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումը՝ կոչ անելով Ադրբեջանին բացել միջանցքը

Միջազգային

24 Փետրվարի, 10:04

ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումը` ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իրենից բխող բոլոր միջոցառումները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտի և բեռների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքի երկու կողմերով։

ԵՄ-ն շարունակում է անհանգստանալ Լաչինի միջանցքում շարունակվող խոչընդոտների և տեղի քաղաքացիական բնակչության համար դրա հետևանքով առաջացած մարդասիրական հետևանքների կապակցությամբ: Միջանցքի օգտագործման վերաբերյալ Ադրբեջանի բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն բացառապես երկխոսության միջոցով։

ԵՄ-ն կրկին կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին և բոլոր պատասխանատուներին՝ երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունների: Մենք նաև ընդգծում ենք տուժած բնակչությանը գազի, էլեկտրաէներգիայի և այլ ծառայությունների անխափան մատակարարումն ապահովելու կենսական անհրաժեշտությունը։

ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերին:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում