Միջազգային

«ՆԱՏՕ-ն վստահություն չունի Պեկինի նկատմամբ». Ստոլտենբերգը՝ Չինաստանի խաղաղության ծրագրի մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մեկնաբանել է այսօր հրապարակված Չինաստանի խաղաղության նախագիծը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հետ կապված։ 

«Չինաստանը մեծ վստահություն չի վայելում, քանի որ չկարողացավ դատապարտել ՌԴ-ի՝ Ուկրաինա անօրինական ներխուժումը», - ասել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ դրա փոխարեն ներխուժումից մի քանի օր առաջ երկիրը Ռուսաստանի հետ բարեկամության համաձայնագիր է ստորագրել: