Երեքշաբթի, 21 Մարտի 2023

USD385.22

EUR407.81

RUB4.84

Երևան 4 ℃

Рус Eng

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարություններին

Միջազգային

24 Փետրվարի, 11:42

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ միջազգային դատարանն իրենց դեմ չի կայացրել վճիռը և մերժել է Հայաստանի պահանջն այն մասին, որ Լաչինով շարժումն իրականացվի «ազատ», այսինքն՝՝ առանց որևէ վերահսկողության, ինչպես պնդում է Հայաստանը։

«Դատարանի ժամանակավոր խնդրանքը նույնական չէ Հայաստանի խնդրանքին»,- ասված է նրանց հայտարարության մեջ,- «Իր որոշման մեջ դատարանը հաշվի է առել Ադրբեջանի ջանքերը այն հնարավորությունների սահմաններում, որոնք նա ձեռնարկել և կձեռնարկի Լաչինի ճանապարհով երթևեկության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմանները կատարելու համար»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշել է, թե իրենք հանդես են եկել Լաչինի ճանապարհի սկզբնամասում սահմանային անցակետ տեղադրելու առաջարկով. «Սակայն Հայաստանի կողմից այդ առաջարկից հրաժարվելը վկայում է Լաչինի ճանապարհի օգտագործման թափանցիկության հանդեպ Հայաստանի անշահախնդրության և չարաշահումները շարունակելու մտադրության մասին»,- ասված է նրանց հայտարարության մեջ։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը