ԱՄՆ-ում լրագրողը սպանվել է մեկ այլ սպանության վայրից ռեպորտաժ պատրաստելիս
Միջազգային
23 Փետրվարի, 19:27
ԱՄՆ–ի Օռլանդո քաղաքում տեղական հեռուստատեսության լրագրողը մահացու վիրավորում է ստացել՝ մեկ այլ սպանության վայրից ռեպորտաժի ժամանակ․այս մասին հայտնում է BBC-ն։ Սպանվել է նաև այնտեղ գտնվող 9-ամյա աղջիկ։ Վերջինիս մայրն ու մեկ այլ լրագրող վիրավորվել են։
BBC-ն հայտնում է, որ երբ լրագրողները մի երիտասարդ կնոջ սպանությն դեպքի վայրից ռեպորտաժ պատրաստելիս են եղել, կասկածյալը վերադարձել է հանցագործության վայր ու կրակ է բացել։ Պատճառների մասին առայժմ ոչինչ չի հայտնվում։
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, նա զինված է եղել եւ դիմադրություն է ցույց տվել ձերբակալության ժամանակ։
Հետևեք մեզ Telegram-ում