Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Հայաստանի դիմումի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին կայացրած որոշմանը։
«Դատարանը պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժն ապահովելու համար։
Ֆրանսիան հաստատում է իր անսասան աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանին և նրա որոշումների պարտադիր բնույթին»,- ասված է հայտարարությունում։