ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի կարծիքով հայ–ադրբեջանական բանակցություններն առաջընթաց են գրանցել։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերջին շրջանում առաջընթաց են արձանագրել, որը արդյունք է ԱՄՆ-ի երկկողմ և եռակողմ ներգրավման, ԵՄ-ի դիվանագիտական ջանքերի, և ինչի հույսը ունենք տեսնել նաև առաջիկայում Շառլ Միշելի հյուրընկալությամբ Բրյուսելում սպասվող բանակցություններում։ Մենք հույս ունենք տեսնել գործընթացի շարունակությունը։ Ինքնանպատակ լավատես չենք, բայց շարունակում ենք աջակցել երկխոսությանը, դիվանագիտությանը համապարփակ լուծման հասնելու համար այն ամենով, ինչով կարող ենք»,– ասել է նա։