Միջազգային

Բրյուսելում սպասվո՞ւմ է Փաշինյան–Ալիև–Միշել հանդիպում

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն ակնարկել է, որ առաջիկա օրերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով Բրյուսելում հնարավոր է հայ–ադրբեջանական բանակցությունների նոր փուլ լինի։

Խոսելով բանակցությունների ներկա ընթացքի մասին, Միշելն ասել է, թե այսօր առկա առաջընթացը հույս ունեն տեսնել նաև առաջիկայում Շառլ Միշելի հյուրընկալությամբ Բրյուսելում սպասվող բանակցություններում․ «Մենք հույս ունենք տեսնել գործընթացի շարունակությունը»,– ասել է նա։