Միջազգային

Բացահայտվել է մարդկանց առևտրով զբաղվող հանցավոր խմբավորում

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Կաբարդինո-Բալկարիայում մարդկանց թրաֆիկինգով զբաղվող հանցավոր խմբավորում է բացահայտել։

5 հոգանոց խումբը 2010-2019 թվականներին ՌԴ տարածքում ընտրել է կանանց, համոզել նրանց տեղափոխվել օտարերկրյա պետություններից մեկը, որտեղ և ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ։

Հանցավոր խմբավորման անդամները ձերբակալված են. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԴԾ հաղորդագրությանը։