Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 19 ℃

Рус Eng

Վրաստանի ԱԳՆ-ն Բելառուսին կոչ է արել հարգել երկրի տարածքային ամբողջականությունը

Միջազգային

22 Փետրվարի, 14:30

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Բելառուսի նախագահի հանդիպումը օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ», - ասված է հայտարարության մեջ, որը տարածվել է Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիայի՝ Բելառուս ժամանելու կապակցությամբ:

Վրաստանի ԱԳՆ գնահատականով՝ այդ գործողությունը Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմն օրինականացնելու փորձ է։

«Հիշյալ գործողությունը կոպտորեն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և փորձ է օրինականացնել ռուսական օկուպացիոն ռեժիմը։

Կոչ ենք անում Բելառուսին՝ հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, դադարեցնել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին հակասող գործողությունների ձեռնարկումը», -  ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Միգուցե այս հարաբերություններն էլ ծառայեն աբխազ և վրաց ժողովուրդների միջև խաղաղությանն ու բարեկամությանը»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը