Միջազգային

Էկվադորում կոկաինից շինություններ են սկսել կառուցել

Երկրում այնքան թմրանյութ են առգրավվել, որ չի կարելի դրանք այրել, իսկ փոշու բլուրները պահելու տեղ չկա։ Ուստի իշխանությունները որոշել են մի մասն ավելացնել շինարարական նյութերի խառնուրդներին։ Արդյունքը զարմացնող է եղել. կոկաինի խառնուրդից առաջանում է ամուր և կայուն նյութ:

«Մեկ տոննա կոկաինի այրման համար պահանջվում է 12 ժամ, իսկ այն բետոնի վերածելու համար բավական է երեք ժամ», - հայտարարել է երկրի թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը:

Հատկանշական է, որ թմրանյութերից պատրաստված բետոնե բլոկները չեն օգտագործվի քաղաքացիական շենքերի կառուցման համար: