Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 19 ℃

Рус Eng

«Մոսկվան և Պեկինը պատրաստ են պաշտպանել միմյանց շահերը». Լավրով

Միջազգային

22 Փետրվարի, 13:33

«ՌԴ -ի և Չինաստանի հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Չնայած համաշխարհային ասպարեզում առկա տուրբուլենտությանը՝ Մոսկվան և Պեկինը պատրաստ են հանդես գալ ի պաշտպանություն միմյանց շահերի», - այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Չինաստանի կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ, Չինաստանի ԿԿ արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Վան Իի հետ հանդիպման ժամանակ:

«Մեր հարաբերությունները վստահորեն և դինամիկ զարգանում են, և չնայած համաշխարհային ասպարեզում բարձր տուրբուլենտությանը՝ մենք միասնականություն և պատրաստակամություն ենք ցուցաբերում հանդես գալ ի պաշտպանություն միմյանց շահերի՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կենտրոնական դերի հարգանքի հիման վրա», - ասել է Լավրովը՝ Մոսկվայում Վան Իի հետ բանակցությունների ընթացքում:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը