Միջազգային

Բրիտանացի նախարարը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Ադրբեջան այցի շրջանակներում հանդիպել է երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Այդ մասին բրիտանացի նախարարը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Ես Ադրբեջանում եմ, որը Մեծ Բրիտանիայի կարևոր առևտրային և էներգետիկ գործընկերն է։ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ևս մեկ անգամ ընդգծել եմ Մեծ Բրիտանիայի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը», - գրել է Դոքերթին։