Միջազգային

Ստամբուլի հիվանդանոցներից դուրս է գրվել երկրաշարժից տուժած 10.478 քաղաքացի

Ստամբուլի հիվանդանոցներից դուրս է գրվել երկրաշարժից տուժած 10.478 քաղաքացի. այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։ Եւս 1 213 տուժածների բուժումը շարունակվում է։

Երկրաշարժի գոտուց վիրավորներին մեգապոլիս են տեղափոխել Թուրքիայի ԶՈՒ ռազմատրանսպորտային ինքնաթիռներով և առողջապահության նախարարության սանիտարական ինքնաթիռներով։ Տուժածներին տեղավորել են մասնավոր և պետական հիվանդանոցներում, ինչպես նաև բուհերին կից բուժհաստատություններում։

Ընդհանուր առմամբ, երկրաշարժի օրվանից բուժման նպատակով Ստամբուլ է տեղափոխվել 11 691 վիրավոր։