Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR413.67

RUB4.87

Երևան 16 ℃

Рус Eng

«Տարվա ընթացքում նախատեսվում է աղետի գոտում կառուցել մինչև 270 հազար տուն»․ Էրդողան

Միջազգային

21 Փետրվարի, 22:59

Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերի հետևանքով տուժած Թուրքիայի նահանգների վերականգնման գործընթացը կմեկնարկի այս տարվա մարտին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Գազիանթեփ նահանգի Նուրդաղի քաղաք կատարած այցի ժամանակ, փոխանցում է Անադոլու գործակալությունը։ 

Էրդողանի խոսքով՝ տարվա ընթացքում երկրի տասնմեկ նահանգների քաղաքներում նախատեսվում է կառուցել մինչև 200 հազար տուն։ Եվս 70 հազար տուն կկառուցվի աղետի գոտու գյուղերում։ Նա նշել է նաև, որ աղետի գոտում իրավիճակի մոնիթորինգի հիման վրա առաջիկա ամիսներին կորոշվի կառուցապատման ենթակա բնակելի միավորների ստույգ թիվը։

Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ վերջին շաբաթների ընթացքում Գազիանթեփ նահանգից 87 հազար բնակիչ է տարհանվել երկրի այլ շրջաններ։ Էրդողանը վստահեցրել է, որ Գազիանթեփի աղետից տուժած շրջանների վերականգնման գործընթացում հաշվի կառնվեն նահանգի պատմական առանձնահատկություններն ու էթնիկ քարտեզը։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ ժողովրդի ու պետության միասնության շնորհիվ հնարավոր կլինի վերացնել այս աղետի հետևանքները։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում