Սի Ծինփինը պատրաստվում է առաջիկա ամիսներին այցելել ՌԴ
Միջազգային
22 Փետրվարի, 10:39
Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը պատրաստվում է առաջիկա ամիսներին այցելել Ռուսաստանի Դաշնություն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Կիև կատարած վերջին այցի ֆոնին։
The Wall Street Journal պարբերականի տվյալներով՝ ՉԺՀ առաջնորդը ծրագրում է մասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ գագաթնաժողովին:
Լրատվամիջոցները գրում են, որ Չինաստանն ու ՌԴ-ն գտնվում են այցի նախապատրաստման վաղ փուլում։ Առայժմ Սի Ծինփինի ժամանման ստույգ ամսաթիվը հայտնի չէ, սակայն կողմերը դիտարկում են ապրիլ ամսվա վերջը կամ մայիսի սկզբի ժամանակահատվածը:
Նշվում է, որ ՉԺՀ առաջնորդի ժամանման մայիսյան տարբերակը հատկապես շահավետ է Կրեմլի համար, քանի որ այդ ժամանակ նրա այցը Ռուսաստան կհամընկնի Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի տոնակատարության հետ։
Աղբյուրները հայտնում են նաև, որ Պուտինի հետ բանակցությունների շրջանակներում Չինաստանի առաջնորդը նախատեսում է մի շարք դիվանագիտական հայտարարություններ անել միջուկային զենքի չկիրառման վերաբերյալ։
Հետևեք մեզ Telegram-ում