Միջազգային

«Ռուսաստանը կասեցնում է իր մասնակցությունը, սակայն դուրս չի գալիս «Ստրատեգիական հարձակողական սպառազինություն-3» համաձայնագրից». Պուտին

«Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցնում է մասնակցությունը «Ստրատեգիական հարձակողական սպառազինություն-3» պայմանագրին», - դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե պայմանագրից դուրս գալու, այլ միայն մասնակցության կասեցման մասին է։

Այդ որոշումը նա որակել է հարկադրված, որն ընդունվել է այն ֆոնին, որ միջուկային երկրները շարունակում են զարգացնել իրենց միջուկային սպառազինությունը և պնդում են, որ ռուսական միջուկային օբյեկտներ մուտք գործեն։ Նա տեղեկություններ ունի ռուսական ռազմավարական ավիացիայի բազաներին հարվածներ հասցնելու՝ Ուկրաինայի զինված ուժերի փորձերին Արևմուտքի մասնակցության մասին։

Պուտինի խոսքով՝ Մոսկվան տվյալներ ունի այն մասին, որ ԱՄՆ-ում միջուկային զինամթերքի նոր տեսակներ են մշակվում, և Վաշինգտոնը մտածում է միջուկային զենքի բնական փորձարկման մասին:

«Եթե ԱՄՆ-ն անցկացնի նոր միջուկային զենքի փորձարկումներ, Ռուսաստանը նույնը կանի, պարիտետը պետք է պահպանվի», - զգուշացրել է նա և հանձնարարել պաշտպանության նախարարությանը և «Ռոսատոմին»՝ ապահովել, որ պատրաստ լինեն նման  փորձարկումների։

«СНВ-3» պայմանագիրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի վերջին պայմանագիրն է միջուկային սպառազինությունների կրճատման մասին։