Հինգշաբթի, 23 Մարտի 2023

USD385.33

EUR410.78

RUB4.83

Երևան 4 ℃

Рус Eng

«ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցմամբ Ուկրաինան կարող է ցանկացած զենք ստանալ». Լեհաստանի փոխարտգործնախարար

Միջազգային

21 Փետրվարի, 13:45

«Լեհաստանը կարծում է, որ ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցմամբ Ուկրաինան կարող է ցանկացած զենք ստանալ»,-լեհական ռադիոյի եթերում հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին:
«Մենք այսօր և վաղը՝ ՆԱՏՕ-ի բուխարեստյան իննյակի գագաթնաժողովի ժամանակ, կքննարկենք ԱՄՆ նախագահի հետ, թե ինչպիսին պետք է լինի հետագա ռազմական աջակցությունը»,-ասել է Յաբլոնսկին:

Նա կարծում է, որ Ուկրաինան կարող է ցանկացած զենք ստանալ, սակայն ՆԱՏՕ-ի երկրների ընդհանուր համաձայնեցմամբ․ «Մեր տեսակետն այն է, որ բոլոր տարբերակները պետք է սեղանին լինեն, բայց նման գործողությունները պետք է համաձայնեցվեն ՆԱՏՕ-ի շրջանակներում»,-ասել է փոխնախարարը:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը