Հինգշաբթի, 30 Մարտի 2023

USD385.56

EUR413.50

RUB4.86

Երևան 9 ℃

Рус Eng

ԱՄՆ դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ և բողոքի նոտա փոխանցել

Միջազգային

21 Փետրվարի, 16:06

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել Կիևի կողմից ռազմական գործողություններին ԱՄՆ ներգրավվածության ընդլայնման կապակցությամբ։

«Վաշինգտոնը պետք է քայլեր ձեռնարկի, որոնք ենթադրում են զինվորականների և տեխնիկայի դուրսբերում, ինչպես նաև թշնամական հակառուսական ակտիվության դադարեցում»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Այս կապակցությամբ դեսպանին հայտարարվել է բոլոր ուղղություններով Ռուսաստանի հետ առճակատումը խորացնելու՝ ԱՄՆ-ի ներկայիս ագրեսիվ կուրսի անարդյունավետության մասին։ Հատուկ նշվել է, որ իրադրության լիցքաթափման համար Վաշինգտոնը պետք է քայլեր ձեռնարկի, որոնք ենթադրում են ամերիկյան և նատօ-ական զինվորականների և տեխնիկայի դուրսբերում, ինչպես նաև թշնամական հակառուսական ակտիվության դադարեցում:

Ռուսական կողմից շեշտվել է նաև, որ ԱՄՆ-ն պետք է բացատրություններ տա «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների պայթյունների վերաբերյալ և չխանգարի օբյեկտիվ հետաքննությանը՝ մեղավորներին պարզելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում