Երեկվա երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 6–ի
Միջազգային
21 Փետրվարի, 9:28
Թուրքիայում երեկ երեկոյան տեղի ունեցած երկու նոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, ևս 294-ը վիրավորվել են:
Ներկայումս շարունակվում են փլատակների տակ մնացած երկու մարդկանց որոնումները․ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հիշեցնենք՝ Թուրքիայի և Սիրիայի սահմանին Հաթայ նահանգում երեկ տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ։
Հետևեք մեզ Telegram-ում