Հինգշաբթի, 30 Մարտի 2023

USD385.56

EUR413.50

RUB4.86

Երևան 10 ℃

Рус Eng

Մանրամասներ՝ Թուրքիայում տեղի ունեցած նոր երկրաշարժերից․ կան տուժածներ

Միջազգային

20 Փետրվարի, 23:12

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.13⁰ և արևելյան երկայնության 36.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Հաթայ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ փլատակներում կան մարդիկ։ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն էլ հայտնել է, որ առնվազն ութ մարդ վիրավորվել է։ Նա կոչ է արել բնակիչներին հեռու մնալ վնասված շենքերից և ծովի առափնյա շրջանից, քանի որ ծովի մակերեսը կարող է բարձրանալ 50 սանտիմետրով:

Նշվում է նաև, որ Հաթայ նահանգի Սամանդաղ քաղաքում երկրաշարժից հետո կին է մահացել, չորս մարդ մնացել է փլատակների տակ։ 

Անադոլուն հայտնում է, որ երկրաշարժը զգացվել է հարևան նահանգներում, ինչպես նաև Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Պաղեստինում, Իսրայելում և Լիբանանում։ SANA-ն հայտնում է, որ Սիրիայում ևս կան փլուզումներ, տուժել է 6 մարդ։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում