Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը դատապարտել է երկրի կենտրոնական բանկին ապրիլից ի վեր 8-րդ անգամ տոկոսադրույքները բարձրացնելու համար՝ միաժամանակ կոչ անելով կառավարությանը միջամտել՝ այդ ցիկլը դադարեցնելու համար:
Ըստ Քոենի՝ բազային տոկոսադրույքը 3,75%-ից բարձրացնելու և 4,25% սահմանելու հիմքեր չկան։ Նրա խոսքով, սա երկրի ԿԲ–ի՝ 2008թ․ ֆինանսական ճգնաժամից ի վեր սահմանած տոկոսադրույքի ամենաբարձր մակարդակն է։