Չորեքշաբթի, 29 Մարտի 2023

USD385.67

EUR414.14

RUB4.89

Երևան 21 ℃

Рус Eng

Նիդեռլանդները արտաքսում է ռուս դիվանագետներին՝ մեղադրելով լրտեսության մեջ

Միջազգային

20 Փետրվարի, 10:24

Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում իր հյուպատոսությունը փակելու մասին։ Միաժամանակ, Նիդերլանդները կսահմանափակի Հաագայում Ռուսաստանի դեսպանատանը աշխատող ռուս դիվանագետների թիվը: Կփակվի նաև Ամստերդամում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը․ հայտնում է BBC-ն։

Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է, որ դա արվում է Ռուսաստանի մշտական ​​փորձերի պատճառով՝ դիվանագիտական ​​միջավայր մտցնել լրտեսներին․ «Ռուսաստանը շարունակում է դիվանագիտության քողի տակ գաղտնի հետախուզական գործակալներին Նիդեռլանդներ բերել: Մենք դա չենք կարող և թույլ չենք տա»,- հայտարարել է Նիդեռլանդների արտգործնախարար Վոպկե Հոկստրան՝ հավելելով․ «Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հրաժարվում է վիզա տրամադրել հոլանդացի դիվանագետներին, ովքեր կաշխատեն Սանկտ Պետերբուրգի հյուպատոսությունում կամ Մոսկվայում՝ դեսպանատանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում