ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այցելել է Թուրքիա։ Սա պետքարտուղարի առաջին այցն է պաշտոնավարման երկու տարվա ընթացքում։
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե ԱՄՆ վարչակազմն ակտիվորեն աջակցում է F-16 նավատորմի գնման և արդիականացման հարցում Թուրքիայի իշխանությունների դիրքորոշմանը։
Թուրքիայի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարին հիշեցրել է Սիրիայի հարցով Վաշինգտոնի պարտավորությունների մասին և ընդգծել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ այլ ահաբեկիչների աջակցությամբ պայքարի սխալ լինելը։
Բլինքենն էլ իր հերթին նշել է, թե Վաշինգտոնը գիտակցում է Անկարայի իրական անհանգստությունը Թուրքիայի հարավային սահմանի անվտանգության հարցում։
Անդրադարձ է եղել նաև Թուրքիա-ՆԱՏՕ համատեղ գործողություններին. «Թուրքիայի և ՆԱՏՕ-ի համատեղ գործողությունների ներուժը միշտ կարևոր է մեզ համար, ինչի մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը»,-ասել է Բլինքենը։