Միջազգային

Պրանկերները Պյոտր Պորոշենկոյի անունից զանգահարել են Անգելա Մերկելին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի անունից շփվել են Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ամբողջական տեսանյութը հրապարակվել է փետրվարի 20-ին՝ RuTube-ում։

Զրույցի ընթացքում  նախկին կանցլերը խոստովանել է, որ Մինսկի համաձայնագրերը ստորագրվել են Ուկրաինային «զարգացման համար ավելի շատ ժամանակ» տրամադրելու նպատակով, և այժմ երկիրը կարող է հակահարված տալ Պուտինի ագրեսիային»:

Գերմանիայի նախկին կանցլերը նաև նշել է, որ այս պահին գլխավորը Արևմուտքի միասնությունն է, ուստի եվրոպական երկրները մշտական կապ են պահպանում ԱՄՆ-ի հետ:

«Մենք ընկերներ ենք, ուզում ենք օգնել ձեզ։ Գերմանիայի համար կարևոր է, որ դաշնակիցների միջև համաձայնեցված քաղաքականություն լինի»,- ընդգծել է Մերկելը։

Մերկելը նաև խնդրել է «Պորոշենկոյին», որպեսզի խոսակցությունը գաղտնի մնա, և զրույցի ոչ մի մանրամասն չհայտնվի լրատվամիջոցներում: