Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.17

EUR411.17

RUB4.86

Երևան 8 ℃

Рус Eng

ԱՄՆ-ը ստեղծել է կոալիցիա՝ օգնելու պաշտպանել Ուկրաինան. Բայդեն

Միջազգային

20 Փետրվարի, 14:27

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ուկրաինա այցին՝ շեշտելով, որ Կիևում է պատերազմի տարելիցի նախաշեմին։ Բայդենը երեք գրառում է կատարել, որոնցում, մասնավորապես, նշված է.

«Քանի որ մենք մոտենում ենք Ուկրաինա Ռուսաստանի դաժան ներխուժման տարելիցին, ես այսօր Կիևում եմ՝ հանդիպելու նախագահ Զելենսկու հետ և վերահաստատելու մեր անսասան նվիրվածությունը Ուկրաինայի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

«Երբ Պուտինը սկսեց իր ներխուժումը գրեթե մեկ տարի առաջ, նա կարծում էր, թե Ուկրաինան թույլ է, իսկ Արևմուտքը՝ բաժանված։ Նա կարծում էր, որ կարող է գերազանցել մեզ: Բայց նա խորապես սխալվեց»:

«Վերջին մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգները Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս ստեղծել է երկրների կոալիցիա՝ օգնելու պաշտպանել Ուկրաինան աննախադեպ ռազմական, տնտեսական և մարդասիրական աջակցությամբ, և այդ աջակցությունը կշարունակվի»:

Հիշեցնենք՝ այսօր մեկնարկել է ԱՄՆ նախագահի այցը Ուկրաինա։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը