Երեքշաբթի, 21 Մարտի 2023

USD385.22

EUR407.81

RUB4.84

Երևան 3 ℃

Рус Eng

«Ռուսաստանը ռևանշի հնարավորություն չի ունենա». Զելենսկի

Միջազգային

20 Փետրվարի, 16:05

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ պաշտպանական աջակցության նոր փաթեթը միանշանակ ազդանշան է այն բանի, որ ռուսական ռևանշի փորձերը շանս չեն ունենա:
«Այսօր մենք քննարկել ենք մինչ այս գոյություն չունեցող հեռահար զենքի հարցը, որը կարող է մատակարարվել Ուկրաինային։ Դա շատ կարևոր է», - ասել է Զելենսկին։

Նա հայտարարել է Ուկրաինայի համար պաշտպանական աջակցության հզոր փաթեթի ակնկալիքի մասին։

«Հենց հիմա այդ ծանրակշիռ փաթեթը միանշանակ ազդանշան է, որ ռևանշի ռուսական փորձերը շանս չեն ունենա, և մենք միասին Ռուսաստանի ահաբեկչությունից կպաշտպանենք մեր քաղաքները, մեր ժողովրդին և զորավոր կերպով կամրապնդենք մեր հաղթանակի ազդակը։ Այսօր մենք ևս մեկ անգամ զգացինք, որ ընդհանուր տեսլական ունենք այս պատերազմում իրադարձությունների հետագա զարգացման և հեռանկարների վերաբերյալ»,-ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Մասնավորապես, համակարգվել է Ռուսաստանի վրա հետագա ճնշումը։

«Միասին աշխատում ենք պատժամիջոցների խստացման ուղղությամբ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ «Յոթի խմբի» շրջանակներում։ Դա նույնպես շատ կարևոր է»,-ընդգծել է Զելենսկին։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը