Ռուսաստանն ու Թուրքիան կարող են բարձր մակարդակով քննարկել հացահատիկային գործարքը
Միջազգային
20 Փետրվարի, 9:36
Հացահատիկի գործարքի ժամկետի երկարաձգման շուրջ բանակցություններն ակտիվ փուլ կմտնեն առաջիկա օրերին․ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով բանակցություններին ծանոթ իր աղբյուրին։
«Թուրքիան և ՌԴ-ն մոտ ժամանակներս կարող են բարձր մակարդակով քննարկել հացահատիկային գործարքը, սակայն բանակցությունների կոնկրետ ժամկետ դեռ չկա», - գրում է «ՌԻԱ»-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ ՄԱԿ-ը և Թուրքիան աշխատում են ռուսական ագրոարտադրանքի և ամոնիակի շուկաներ արտահանման խոչընդոտների վերացման ուղղությամբ, բանակցություններն ընթանում են պարբերաբար։
Հետևեք մեզ Telegram-ում