Միջազգային

ԵՄ-ն այսօր սկսում է քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. 100 դիտորդներից 50-ը կլինեն անզեն. ԵՄ խորհուրդ

Եվրոպական միությունն այսօր մեկնարկում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը (EU Mission in Armenia /EUMA)՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում:

Քաղաքացիական առաքելությունը (EUMA)-ն պաշտոնապես ստեղծվել է խորհրդի որոշմամբ՝ 2023թ. հունվարի 23-ին: Հայկական կողմից հայ-ադրբեջանական սահմանի տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտության գոտում մարդկանց վստահության և անվտանգության ամրապնդմանը և ԵՄ աջակցությանը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին՝ նպաստավոր իրավիճակի ապահովմամբ:

Քաղաքացիական առաքելության (EUMA)-ի անձնակազմը բաղկացած կլինի 100 անձից, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդից:

Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայվելու է Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում։ Քաղաքացիական պլանավորման և անցկացման գծով գործադիր տնօրեն Ստեֆանո Տոմատը կկատարի քաղաքացիական գործողության հրամանատարի, իսկ Մարկուս Ռիտերը՝ ԵՄ առաքելության ղեկավարի գործառույթները: