Միջազգային

Առնվազն 5 մարդ է զոհվել Դամասկոսի վրա իսրայելական հրթիռակոծության հետևանքով

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Դամասկոսի վրա Իսրայելի հրթիռային հարձակման հետեւանքով զոհվել է հինգ մարդ, եւս 15 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Այս մասին ասվում է պաշտպանության գերատեսչության կայքում։

«Նախնական տվյալներով՝ զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ զինվորականներ, 15 խաղաղ բնակիչ վիրավորվել է, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Ավերվել են մի շարք տներ, վնասներ են հասցվել Դամասկոսի և նրա շրջակայքի մի շարք շրջանների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Իսրայելը «հրթիռային պայթյուններով» հարձակվել է Դամասկոսի և նրա շրջակայքի մի շարք վայրերի վրա, այդ թվում՝ Գոլանի բարձունքներից բնակելի թաղամասերի վրա։